News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել Ալբանիայում, Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում նախածննդաբերական փուլում պտղի սեռի ընտրության մասին:

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Ալբանիայում, Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում սեռի նախածննդաբերական ընտրությունը հասել է տագնապալի չափերի: ԵԽԽՎ-ն այդ երկրների իշխանություններին կոչ է անում հետաքննել սեռերի հարաբերակցության շեղումները:

Սովորաբար, տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը կազմում է 105-ը 110-ի: Ալբանիայում,Ադրբեջանում եւ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 112-ը 100-ի, իսկ Վրաստանում` 111-ը 100-ի: Դորիս Ստամփի զեկույցի հիման վրա ընդունված բանաձեւը այդ երկրների իշխանություններին կոչ է անում բուժաշխատողների համար անցկացնել դասընթացներ եւ բացատրել սեռի նախածննդաբերական ընտրության բացասական հետեւանքները, ակտիվացնել հասարակությունում կնոջ կարգավիճակի բարձրացմանն ուղղված ջանքերը:

Վեհաժողովը նաեւ կոչ է անում բոլոր անդամ-երկրներին ընդունել օրենսդրություն, որը կարգելի սեռի ընտրությունն ու օրինական աբորտը, բացառությամբ, ժառանգական հիվանդությունների խուսափելու անհրաժեշտության դեպքերում:

Այդ մասին նշվում է ԵԽԽՎ-ի կայքում տեղադրած հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ