News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցելության ընթացքում սպասվում են հանդիպումներ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:

Թուրքական Medyarazzi կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2012-ի փետրվարի սկզբին կարեւոր այց է կատարելու Թուրքիա: Նշվում է, որ Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում թուրք-ամերիկյան հարաբերությունների եւ Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրների հետ մեկտեղ կքննարկվեն նաեւ Իրանի խնդիրը, Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացն ու Կիպրոսի խնդիրը:

Թուրքական այլ կայքերում հայտվել է տեղեկություն, որ Քլինթոնը Ստամբուլ է ժամանելու նոյեմբերի 2-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հրավերով՝ մասնակցելու Աֆղանստանի հետ կապված համաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ