News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

ՄիացյալՆահանգները նախկինի պես ձգտում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին պարզ հասկացնել տալ, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով լուծում գոյություն չունի: Այս մասին ադրբեջանական 1news.az գործակալությանն ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:

Նրա խոսքով` ԱՄՆ կառավարությունը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` ուղղված ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման ձեռքբերմանը խաղաղ ճանապարհով` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով  ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականությունը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին հասկանալ, որ բաց հակամարտության վերադարձը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Մենք կրկնում ենք նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի` մայիսի 26-ին G-8-ի գագաթնաժողովում արված հայտարարությունը, որ միայն բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության եւ հաշտեցման»,-հայտարարել է Վերշբոուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ