News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՊՀ բոլոր երկրներն էլ կապիտալի թույլ շուկաներ ունեն, այսօր` հոկտեմբերի 6-ին, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Երեւանում անցկացվող «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները` ենթակառուցվածքներ եւ կարգավորում» համաժողովի բացման խոսքում:

Համաժողովին մասնակցում են ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների ներկայացուցիչները: Սա ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիայի (IAEx of CIS) եւ Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AESD) առաջին համատեղ համաժողովն է:

Ըստ Ն. Երիցյանի` միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում Հայաստանի կապիտալի շուկայում անկում չեղավ, քանի որ շուկա, որպես այդպիսին, չկար: Ն. Երիցյանի խոսքով` «ուղղակի վատ սկիզբ կար»: Սակայն ԿԲ փոխնախագահը արտասահմանցի հյուրերին  վստահեցրեց, որ  Հայաստանն ունի ծրագիր կապիտալի շուկան առաջիկա 6-7 տարիների ընթացքում զարգացման բավարար մակարդակի հասցնելու համար, որում կարեւոր դեր պետք է խաղան կենսաթոշակային բարեփոխումները: Իսկ ներկայում գերակայություն է տրվում NASDAQ OMX-ի շուկայի հետ ինտեգրվելու գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ