News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, ինչպես Հայաստանը կամ Ադրբեջանը, եւ դա պետք է ընդունել: Այդ մասին Nouvelles d`Arménie հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը: Նրա խոսքով, նման կարծիքի հանգելու համար բավարար է միայն մեկ փաստ:

«Պատկանո՞ւմ էր արդյոք Ղարաբաղը ադրբեջանցիներին մինչեւ Ստալինի կողմից նրանց նվեր տալը: Ղարաբաղը Հայաստանի մա՞ս է: Ոչ, դա ակնհայտ է»,- ասել է դեսպանը` հավելելով, որ դա իրավիճակի անքակտելի մասն է, եւ դա նորմալ է:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին եւ Ֆրանսիայի գործողություններին այդ ուղղությամբ, Շառլ Ազնավուրն ասել է, թե Ֆրանսիան ոչինչ չի անի հայերի համար: «Ես չեմ հավատում, որ Ֆրանսիան ինչ-որ բան կանի մեզ համար: Թուրքիան չափազանց կարեւոր է Ֆրանսիայի համար, եւ դա պետք չէ ուշադրությունից դուրս թողնել: Ֆրանսիայում միշտ ուժեղի կողմն են, սակայն երբ գալիս է գործելու ժամանակը, ամեն ինչ փոխվում է: Մեր առջեւ սպասման 90 տարիներ են: Ոտոպիստ լինել կարելի է, բայց չափազանց հաճախ երազել պետք չէ»,- ընդգծել է շանսոնյեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ