News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Վան քաղաքում «Մետաքսի ճանապարհ 2011»  տուրիզմի եւ արդյունաբերության ցուցահանդեսին մասնակցել են ն  Թուրքիայի արեւելյան նահանգների տուրիզմի եւ մշակույթի վարչությունները,  Թուրքիայի Ճամփորդական գործակալությունների միության նահանգային կառույցները, Իրանից եւ Հայաստանից ժամանած զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վանից,  «Մետաքսի ճանապարհ 2011» ցուցահանդեսին Հայաստանից  մասնակցել են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության  «Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը»  ծրագրի ներկայացուցիչը եւ  հայկական մի քանի զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ:

Հայկական պատվիրակության տաղավարը լուրջ հետաքրքրություն է առաջացրել թե Թուրքիայի քաղաքացիների, թե Իրանից ժամանած հյուրերի մոտ: Հայկական տաղավար են այցելել եւ անձամբ ողջունել հայաստանցի մասնակիցներին Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը,  Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն, Վանի քաղաքապետ Բեքիր Քայան եւ այլ պաշտոնյաներ:

Ցուցահանդեսի բացումն իրականացրել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը, ով իր ելույթում ողջունել է մասնակիցներին՝ հիշատակելով, որ Հայաստանից եւս մասնակիցներ կան: Բացման խոսքով հանդես եկած մյուս բարձրաստիճան պաշտոնյաները եւս ողջունել են հայաստանցի հյուրերի մասնակցությունը տարածաշրջանային խոշոր ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի ընթացքում Հայ եւ թուրք զբոսաշրջային ընկերությունների ասոցիացիայի համանախագահը  Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ քննարկել է պատմական Արեւմտյան Հայաստանի մի շարք վայրերում՝  Անիում, Կարսում, Մուշում, Էրզրումում եւ Երզնկայում գտնվող հայկական պատմամշակույթային ժառանգության պահպանման եւ դրանց ճիշտ ներկայացման խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ