News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական արձանագրությունները երեկոյան ստորագրվեցին, բայց հաջորդող իսկ օրը դրանք կորցրեցին իրենց արժեքը։ Այս մասին Nouvelles dArménie-ի հետ հարցազրույցում ասել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ ավելացնելով, որ անձամբ ինքը հիասթափություն չի ապրել, քանի որ այդ ամենը կանխատեսել է։ 

«Թուրքերի հետ ոչ մի համաձայնագիր այդպես էլ չի հաստատվել։ Միշտ ինչ-որ պահ է գալիս, երբ կամ նրանք են նահանջում, կամ մենք ոչինչ չենք կարողանում անել։ Այս ամենին նպաստում է նրանց ռազմավարական դիրքը։ Նրանք իրենց ավելի ուժեղ են զգում, եւ զիջելու ավելի քիչ ցանկություն են դրսեւորում։ Ի՞նչ պետք է անենք։ Ես ցանկանում եմ, որպեսզի մենք ոչինչ էլ չանենք։ Այլեւս պետք չէ ինձ վրա հույս դնել։ Դա ինձ հոգնեցրել է։ Ես չեմ ցանկանում իմ ուժերը վատնել անիմաստ»,- ասել է Ազնավուրը։

Նրա կարծիքով՝ թուրքերը, ժողովուրդ են, որոնց տասնամյակներով ստեր են քարոզել։ «Նրանց սովորեցրել են այն, ինչ սխալ է։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ վիճակում են նրանք, եւ սովորեցնել ճիշտ հակառակը»,- ընդգծել է Ազնավուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ