News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան կհրաժարվի օրենսդրական կարգով Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունումից, եթե Թուրքիան իր մեջ ուժ գտնի վերանայել իր պատմությունը, հայտարարել է Հայաստանում պետական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Եթե Թուրքիան վերանայի իր պատմությունը, ընդունի իր պատմությունը` բոլոր մութ կողմերով, ապա ցեղասպանության ճանաչումը բավարար է»,-նշել է Սարկոզին:  Սակայն, եթե դա տեղի չունենա եւ «եթե Թուրքիան դա չանի, ապա, անկասկած, մենք ստիպված կլինենք առաջ գնալ»

Ավելի վաղ NEWS.am-ը փոխանցել էր Ֆրանսիայի նախագահի այն խոսքերը, թե  «հավաքական ժխտողականությունը շատ ավելի վտանգավոր է եւ շատ ավելի անընդունելի է, քան ժխտողականությունն անհատական մակարդակում»:  Սարկոզին նշել էր, որ Թուրքիան մեծ երկիր է եւ պիտի կարողանա ուղիղ նայել իր սեփական պատմության ինչպես լուսավոր, այնպես էլ ստվերոտ էջերին` բերելով Գերմանիայի օրինակը:

«Պետություններն ուժեղանում են, երբ ճանաչում եւ ընդունում են իրենց պատմությունը»,- ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ