News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 5-ի երեկոյան ձերբակալվել է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդը»` Կարեն Արայանը, ով կասկածվում է դերասանուհու պոռնկագրական բնույթի լուսանկարների տարածման մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ`Կարեն Արեյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով։

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել են նկարահանվել Անժելայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ