News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլա Սարկոզիին` հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում իր ներդրման համար: Այսօր` հոկտեմբերի 7-ին, Երեւանում, Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ ասուլիսում, Սերժ Սարգսյանը նշել է Ֆրանսիայի նախագահի երկօրյա պետական այցի կարեւորությունը, արձանագրել երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը, պատմական դերը, Ֆրանսիայի դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում,  կես միլիոն հայերի գոյությունը Ֆրանսիայում, ֆրանսիական ներդումների առկայությունը Հայաստանի տնտեսության մեջ, ինքնակառավարման մարմինների միջեւ հարաբերությունների զարգացումը:

ՀՀ նախագահը հատուկ նշել է Ֆրանսիայի մասնակցությունը էներգետիկ ոլորտի եւ ենթակառուցվածքների զարգացմանը: «Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի դերը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման հարցում»,- ասել է նա:

Անդրադառնալով ԼՂ խնդրին, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը ԼՂ խնդրի կարգավորման գործում: Այդ համատեքստում, Սարգսյանը հատուկ նշել է Ֆրանսիայի եւ նրա ղեկավարի ներդրումը Ակվիլայի, Մոսկոկայի, Դովիլի եւ «Մեծ ութնյակի» հայտարարությունում եւ ընդգծել Ֆրանսիայի հավասարակշռված դիրքորոշումըմ որը կայունության կարեւոր գործոն է: ՀՀ նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Թուրքիայի` ԵՄ անդամության հարցում դիրքորոշման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ