News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կոտրել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի կայքը:

www.oscepa.org հասցեն հավաքելիս տեղի է ունենում վերահասցեագրում ինչ-որ http://delixana.web44.net/ կայքին:

Այստեղ սպիտակ ֆոնին հայտնվում է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի քարտեզը, որը ներկված է ադրբեջանի դրոշի գույներով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լուսանկարը` վրան երկու կարմիր գիծ:

Այս ողջ «հաքերային ստեղծագործության» տակ կա անգլերեն գրություն. «Ադրբեջանի պաշտպաններն են եղել այստեղ: Ոչ ոք եւ ոչինչ չի մոռացվել: Ղարաբաղը մերն է»:

Համանախագահների լուսանկարի տակ անգրագետ անգլերենով գրված է. «Թագավորները դեռ չեն մահացել»:

Բոլոր գրություններն ուղեկցվում են բազմաթիվ բացականչական նշաններով: Երեւում է, ադրբեջանցի հաքերները չափից ավելի ոգեւորված են եղել իրենց «աշխատանքով»:

Նրանք չեն մոռացել նաեւ գովազդել իրենց, ներկայացնելով WwW.Azdefacers.OrG հասցեն: Սակայն այդ հղման վրա սեղմելիս, օգտագործողների առաջ է հայտնվում սեքսուալ աղջիկների լուսանկարներով տղամարդկանց ամսագիր եւ անգլերենի դասընթացների առաջարկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ