News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտոնական շրջանակներն արդեն արձագանքել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի երեւանյան հայտարարությանն այն մասին, որ եթե Թուրքիան դեմ առ դեմ չկանգնի իր անցյալի հետ եւ քայլեր չձեռնարկի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ապա Ֆրանսիան ավելի հեռուն կգնա` քրեականացնելով Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը:

Երկօրյա այցով Սարաեւոյում գտնվող Թուրքիայի պետնախարարը` Էգեմեն Բաղըշը, ով եվրաինտեգրման հարցերով գլխավոր բանագնացն է, անդրադարձել է այդ թեմային:

Թուրքական Sondakika աղբյուրի համաձայն, Բաղըշն ասել է. «Երեկ հանդիպել եմ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ եւ նրան ասել եմ, որ քաղաքական գործիչների պարտականությունը անցյալի եւ անցյալում տեղ գտած իրադարձությունների մասին որոշումները չեն: Մեր խնդիրն ապագայի կանխորոշումն է: Եթե պարոն Սարկոզին փոքր ինչ ջանքեր գործադրեր իր երկիրն առկա տնտեսական խնդիրներից ազատելու համար` իր վրա պատմաբանի դեր ստանձնելու փոխարեն, եթե ստեղծեր նախագծեր` կապված Եվրամիության ապագայի հետ, ապա դա կլիներ բովանդակալից եւ Ֆրանսիայի, եւ Եվրոպայի, եւ ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում, պայմանավորված է առաջիկա ընտրություններով: Այլ մեկնաբանություններ չեմ կարող տալ»:

Նշենք, որ թուրքերի դիտարկումներով, Սարկոզիի այցը Հայաստան պատասխան հարձակում է իր հիմնական հակառակորդի` նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդի նկատմամբ, երբ վերջինս հրապարակայնորեն հայտարարել է Հայոց ցեղասպանության նախագծի ժխտման օրինագիծը քրեականացնելու օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ