News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծվել է Mathematics համակարգը, որի միջոցով կարելի է սովորել մաթեմատիկա առարկան, պարապել դպրոցական եւ ընդունելության քննությունների համար: Համակարգի ստեղծողը` ծրագրավորող Դավիթ Նիկողոսյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արդեն կես տարի է` աշխատում է համակարգի վրա եւ  նախատեսվում է աշխատանքներն ամբողջությամբ ավարտել 2013 թ։ Համակարգից օգտվելն անվճար է եւ ծրագրավորողը խոստանում է, որ այն միշտ կլինի անվճար:

Ուսուցանող եւ թեստավորող համակարգը նախատեսված է 4-րդից մինչեւ ավարտական դասարանների աշակերտների համար։ «Համակարգն իր մեջ ներառում է դպրոցական գրքերը` խնդիրները եւ տեսական նյութը, ընդունելության շտեմարանները, տրամաբանական խնդիրներ: Այն հնարավորություն է ընձեռում օգտագործողին զարգացնել տրամաբանությունը֊ հիմնարար գիտելիքներ ստանալ եւ պատրաստ լինել բոլոր, այդ թվում` նաեւ ընդունելության քննություններին։ Աշակերտները, ինչպես նաեւ նրանց ծնողները, հնարավորություն ունեն հետեւելու աշակերտների առաջադիմությանը»,- ասաց նա` հավելելով, որ համակարգում ստիպում են երեխային սովորել, չեն տրամադրում խնդիրների լուծումները, այլ միայն հուշումներ: Այս պահին mathematics.am-ում սովորում է 141 աշակերտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ