News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Կմասնակցի Հայաստանը մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին, թե` ոչ, պարզ կլինի դեկտեմբերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան` նշեց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը գրավոր երաշխավորել է «Եվրատեսիլ 2012»-ի հյուրերի անվտանգությունը, Գոհար Գասպարյանը նշեց. «Որոշումը դեռ չկա, Հայաստանի մասնակցությունը դեռեւս անորոշ է, սա դեռ քննարկման մեջ է, մենք սպասում ենք անվտանգության լուրջ երաշխիքների»:

Նշենք, որ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն նամակ է հղել Եվրոպական հեռահաղորդակցության միությանը (EBU), որտեղ կառավարության անունից հավաստիացումներ է տալիս «Եվրատեսիլ-2012»-ի հյուրերի համար վիզային ռեժիմի պարզեցման եւ նրանց անվտանգության ապահովման վերաբերյալ: Կառավարությունը նաեւ երաշխավորում է լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ մյուս հյուրերի կամարտահայտության ազատությունը` համաձայն Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի:

Կառավարության հավաստիացումներն ուղարկվել են այն բանից հետո, երբ միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են արել մրցույթի կազմակերպիչներին հրաժարվել այն Բաքվում անցկացնելու մտադրությունից, եթե Ադրբեջանի իշխանությունները չդադարեցնեն խախտել մարդկանց ազատ հավաքների եւ կամարտահայտման իրավունքը: Նամակից երեւում է, որ այդ երաշխիքները գործելու են միայն մրցույթի շրջանակներում, բայց դրանք չեն բավարարի իրավապաշտպանների պահանջները, ովքեր շարունակելու են քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար սկսված արշավը, հաղորդում է Contact.az-ը: «Եվրատեսիլ-2012»-ը անցկացվելու է Բաքվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ