News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի  Հայաստան այցի ընթացքում արված հայտարարություններից ինձ համար ամենանշանակալին  Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչն էր:  Այս մասին  Analitika.at.ua-ին ասել է ուկրաինացի քաղաքագետ, Ուկրաինայի նախագահին կից Հումանիտար խորհրդի անդամ Միխայիլ Բելեցկին:

«Այդ ցեղասպանությունը մարդկանց առաջին զանգվածային ոչնչացումն էր, որին հաջորդեցին Գոլոդոմորը, Հոլոքոստը, «կարմիր կխմերների» տեռորը»,-նշել է նա:

«Ցեղասպանության ճանաչումը բացառիկ կարեւորություն ունի եւ Հայաստանի, եւ Ֆրանսիայի, եւ ամբողջ աշխարհի համար ու գուցե ամենաշատը` հենց Թուրքիայի համար, քանի որ գոյություն ունի բարոյական օրենք, որով ոչ առանձին պետությունը, ոչ ամբողջ մարդկությունը չի կարող մոռացության մատնել հրեշավոր հանցագործությունների ու զոհերի մասին ամբողջ ժողովուրդների ողբերգական հիշողությունը: Ինչպես խաղաղ մարդուն սպանողն առանց մեղքերը քավելու չպետք է ապրի մարդկանց մեջ, այնպես էլ ամբողջ ժողովուրդը, որի անունից հանցագործություն է կատարվել, չի կարող վերադառնալ մարդկության ընտանիք` չընդունելով այն ու ներում չաղերսելով»,- հայտարարել է ուկրաինացի քաղաքագետը:

Նա օրինակելի է  համարել հետպատերազմյան Գերմանիայի վարքը, որն ընդունել ու դատապարտել է նացիստական ռեժիմի գործողությունները: Այդպիսի վարքագիծ, ըստ նրա,  կարող է դրսեւորել նաեւ Թուրքիան Հայաստանի հանդեպ, որից հետո երկու երկրների միջեւ կարող են ձեւավորվել բարեկամական հարաբերություններ:

«Նախագահ Սարկոզիի խոսքով, բոլոր մեծ երկրները, սկսած Թուրքիայից, մեծահոգի գործ են անում, երբ վերանայում են իրենց պատմությունը: Թուրքիայի առաջադեմ  մարդիկ արդեն բարձրացնում են հայերի առաջ գործած մեղքի ընդունման հարցը: Բավական է հիշել նրանց կողմից կազմակերպած «Հայեր, ներեցեք մեզ» ակցիան, որի տակ ստորագրել էին 30 հազար մարդ: Հիշենք նաեւ Նոբելյան մրցանակի  դափնեկիր Օրհան Փամուկի համապատասխան դիրքորոշումը: Կասկած չկա, որ աշխարհի կողմից ճանաչված ցեղասպանությունը կճանաչի նաեւ Թուրքիան: Եվ այդ ուղղությամբ նրան խթանող ազդակներից են հենց Ֆրանսիայի նախագահի խոսքերը»,- հայտարարել է Բելեցկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ