News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն ծավալվի, առավել եւս երկու կողմերի հսկայական ուժերի մասնակցությամբ: Այդ մասին online-կոնֆերանսի ժամանակ հայտարարել է  Կովկասի հարցով փորձագետ, Alte Et Certe-ի ղեկավար Անդրեյ Եպիֆանցեւը: Նրա խոսքով, Ադրբեջանը հնարավորություն ունի հաղթել միայն բլիցկրիգի դեպքում, իսկ դա հնարավոր չէ:

«Եթե ռազմական գործողությունները ձգձգվեն 5-7 օր, Բաքվի համար մեծանում է «խողովակի» վտանգը: Երկիրը, որը նստած է խողովակի մյուս ծայրին եւ Բաքվից ստանում է նավթ եւ գազ, կստիպի նրան դադարեցնել պատերազմը: Մեծ պատերազմ չի լինի»,-համոզմունք է հայտնել Եպիֆանցեւը` հավելելով, որ Հայաստանի համար եւս այնքան ցանկալի չէ ստատուս-քվոյի պահպանումը:

«Երեւանի համար ստատուս-քվոյի ձգձգումը, եւ շրջափակման երկարաձգումը, կհանգեցնի տնտեսական խնդիրների խորացման: Պետք չէ բացառել, որ 10-15 տարի հետո Բաքվի եւ Երեւանի միջեւ տնտեսական տարբերությունն այնքան մեծ լինի, որ Բաքուն ունենա բլիցկրիգի հնարավորություն: Եթե դա տեղի ունենա, ապա Ադրբեջանը րոպե անգամ չի երկմտի»,-հայտարարել է Alte Et Certe-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ