News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրեզնոյի հայ համայնքն ամրիկահայ համայնքներից ամենահինն է, որը պահպանել է հայկական դարավոր ավանդույթները, քրիստոնեական հավատը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ կապերը եւ արժանի է դրավատանքի: Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կլիկիո Արամ Ա կաթողիկոսը հովվապետական այցի ժամանակ, հաղորդում է «Asbarez»-ը:

Կաթողիկոսի չորրոդ հովվապետական այցը ԱՄՆ արեւմտյան ափ մեկնարկել է հինգշաբթի եւ կշարունակվի մինչեւ  հոկտեմբերի 23 –ը:

Շաբաթ երեկոյան ժամանելով Ֆրեզնո` կաթողիկոսին ու նրան ուղեկցողներին հավատացյալ ժողովուրդը դիմավորել է եկեղեցու մուտքի մոտ: Եկեղեցում  կաթողիկոսն աղոթք է հնչեցրել, այնուհետեւ մասնակցել իր պատվին կազմակերպված ճաշկերույթին: Ներկաները որպես նվեր ստացել են Արամ Ա կաթողիկոսի վերջին գիրքը` « Ուղղելով եկեղեցին  դեպի մարդիկ» խորագրով: Այն հրատարակվել է անցած շաբաթ Արեւմտյան թեմի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ