News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հայաստանն ու Իտալիան ակտիվորեն համագործակցում են բիզնեսի ոլորտում, և այս տարվա հունվար-հունիսի տվյալներով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 40%-ով և կազմել 200 մլն դոլար։ Սեպտեմբերի 5-ին Երևանում կայացած «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական համաժողովը այս համագործակցությունը բոլորովին նոր մակարդակի կբարձրացնի։

«Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ու Իտալա-ռուսական առևտրային պալատի հետ համատեղ համաժողովը կազմակերպած Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ֆորումի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի և Իտալիայի միջև գործարար կապերի ամրապնդմանը և երկու երկրների գործարարների միջև նոր գործընկերությունների ձևավորմանը:

Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ, որոնք հետաքրքրված են իրենց արտադրանքը ներկայացնելու իտալական շուկայում։ Իտալական կողմից միջոցառմանը ներկա էին գործարար միջավայրի և արտադրության ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ, մատակարարներ, մասնավոր ներդրողներ և ներդրումային հիմնադրամներ, որոնք հետաքրքրված են հայ գործարարների հետ համագործակցությամբ։

Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության խորացմանը, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, նպաստում են մի շարք գործոններ, այդ թվում՝ ներդրումների ոլորտում բարեփոխումների և դեպի Իտալիայի մի շարք քաղաքներ ուղիղ չվերթերի առկայությունը, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել ոչ միայն զբոսաշրջությունը, այլև ստեղծել գործարար կապեր։

Երկու երկրների միջև հիմնական համագործակցությունն այսօր, ըստ փոխնախարարի, զարգանում է արտադրության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական համաժողովը, նրա կարծիքով, այս համագործակցությունն էլ ավելի կամրապնդի և նոր հեռանկարներ կբացի երկու երկրների համար։

Իտալա-ռուսական առևտրի պալատի նախագահ Ֆերդինանդո Պելացոն իր հերթին նշեց, որ Հայաստանն ու Իտալիան շատ ընդհանրություններ ունեն, և դրա շնորհիվ էլ երկու երկրների միջև համագործակցությունն այդքան արդյունավետ և հեռանկարային է։ Երկու երկրներում էլ փոքր, «ընտանեկան» ընկերությունները կարևոր դեր են խաղում տնտեսության մեջ։ Իտալիայում, օրինակ, նման ընկերություններն ապահովում են երկրի ՀՆԱ-ի մոտ 80%-ը։

Իտալական շատ ընկերություններ, ըստ Պելացցոյի, կարող են շահագրգռված լինել ինչ-որ բան արտադրելու Հայաստանում կամ հայկական ընկերությունների հետ համագործակցությամբ, այդ թվում՝ այդ ապրանքները Եվրասիական միության և ԱՊՀ երկրների շուկաներ արտահանելու  հեռանկարով։

Եվրոպական շուկայի հետ համագործակցության նոր ձևաչափ

Հայ-իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումի ընթացքում քննարկվեցին ոչ միայն Իտալիայի հետ գործընկերության, Իտալիա արտահանման և Իտալիայից մատակարարումների հետ կապված հարցեր, այլև ներկայացվեց եվրոպական շուկայի հետ համագործակցության նոր ձևաչափ, որը մշակել է Հայ գործարարների ասոցիացիան։

Ո՞րն է այդ նոր ձևաչափը:

Գոհար Գումաշյանն ասաց, որ այսուհետ ցանկացած ձեռնարկատեր, որը ցանկանում է մուտք գործել եվրոպական շուկա, կարող է գրանցվել Ասոցիացիայի կայքում և ընտրել իրեն հետաքրքրող ոլորտները կամ հետաքրքրություն ներկայացնող ընկերությունը, որի հետ կցանկանա համագործակցել։ Ասոցիացիան, օգտագործելով իր կապերը եվրոպական երկրների գործընկերների հետ, կօգնի նրանց ուղիղ կապ հաստատել պոտենցիալ գործընկերների հետ, միջնորդ կդառնա երկու ձեռնարկատերերի կամ ընկերությունների միջև նոր համագործակցություն հաստատելու և զարգացնելու համար:

Արտադրված է Հայաստանում՝ Իտալիայի հետ համատեղ

Մեկ այլ հետաքրքիր նախագիծ, որը ներկայացված էր «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումի շրջանակում, կոչվում է «Արտադրված է Իտալիայի հետ համատեղ» (Made with Italy): Իտալա-ռուսական առևտրի պալատի գլխավոր քարտուղար Ստեֆանո Մաջին NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ «Արտադրված է Իտալիայի հետ համատեղ» ծրագիրը շատ կարևոր է Իտալիայի համար, որը կարող է շատ օգուտներ բերել իտալացի գործարարներին և նրանց գործընկերներին այլ երկրներում, այս դեպքը Հայաստանում։

Իտալիան, ըստ Մաջիի, աշխարհում առաջատար է համարվում մի շարք ոլորտներում, օրինակ՝ կոշիկի, հագուստի արտադրության, նույնիսկ շինարարական աշխատանքների ոլորտում։ Սակայն քանի որ Իտալիան փոքր երկիր է, այն չի կարող մեծ ներդրող լինել այլ երկրներում։ Գործող ընկերություններն ընդլայնել այն նույնպես չի կարող. Իտալիայում ընկերությունների մեծ մասը փոքր և միջին ձեռնարկություններ են, սովորաբար դրանք «ընտանեկան» ընկերություններ են և ունեն մինչև 15 աշխատող: Նման ընկերություններից բազմազգ հսկա ընկերություններ ստեղծել չի ստացվի։ Սակայն նման ընկերությունները կարող են համագործակցել այլ երկրների ձեռնարկատերերի հետ, նրանց հետ կիսվել իրենց տեխնոլոգիաներով և գիտելիքներով։ Արդյունքում նրանց գործընկերները կկարողանան արտադրել որակի իտալական չափանիշներին համապատասխանող ապրանքներ՝ օգտագործելով իտալական փորձն ու տեխնոլոգիան։

Հայաստանում, օրինակ, իտալական տեխնոլոգիաներով հնարավոր կլինի արտադրել շատ որակյալ հայկական կոշկեղեն։ Ինչ-որ հայտնի իտալական ապրանքանիշի հետ համագործակցությամբ ստեղծված հայկական ապրանքանիշի դիրքն աշխարհում շատ ավելի բարձր կլինի, քան եթե այն լինի պարզապես հայկական ապրանքանիշ։

«Խոսքն ինչ-որ կեղծ ապրանքի մասին չէ։ Խոսքն օրիգինալ, բարձրորակ արտադրանքի մասին է, որը պատրաստվելու է Հայաստանում՝ իտալական տեխնոլոգիաների կիրառմամբ»,- ընդգծեց Մաջին։

Նման համագործակցությունը, ինչպես նշեց Մաջին, թույլ կտա սպառողների համար ստեղծել շատ որակյալ և գրավիչ ապրանքներ (իհարկե ոչ միայն կոշիկ, այլ նաև հագուստ, սնունդ, գինիներ և այլն) ոչ միայն տեղական շուկայի, այլև արտահանման համար։ Այդպիսի ապրանքների շուկա կարող են դառնալ ԱՊՀ և Եվրասիական բոլոր երկրները, խոսքը 180 միլիոն պոտենցիալ սպառողների մասին է։

Ավելին, նման համագործակցությունը կօգնի լուծել նաև մի շարք լոգիստիկ հարցեր․ ավելի հարմար կդառնա համատեղ արտադրանքի արտահանումը ավելի հեռավոր շուկաներ։ Օրինակ՝ ինչպես նշեց Մաջին, Իտալիայից Սինգապուր ապրանքների տեղափոխումը տևում է 11 ժամ, իսկ Հայաստանից Սինգապուր այդ ապրանքները կհասնեն հինգ ժամ շուտ։ Ուստի շատ դեպքերում Հայաստանում համատեղ արտադրություն կազմակերպելը և այստեղից արտահանումը կարող է շատ ավելի հարմար և շահավետ լինել։

«Պատրաստված է Իտալիայի հետ համատեղ» ծրագիրն արդեն աշխատում է հարավարևելյան մի շարք երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ։ Հայաստանի հետ այս ծրագրի շրջանակում համագործակցությունն արդեն սկսվում է, և, փորձագետների կարծիքով, այն հսկայական հեռանկարներ ունի։

«Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումից հետո նախատեսվում է առցանց և օֆլայն B2B հանդիպումների շարք անցկացնել՝ օգնելու երկու երկրների գործարարներին, որպեսզի կապ հաստատեն միմյանց հետ և գտնեն ապագա համագործակցության ուղիներ:

ANN_8854.jpg (294 KB)

ANNA1270.jpg (371 KB)

ANNA1390.jpg (222 KB)

ANNA1548.jpg (191 KB)

ANNA1654.jpg (144 KB)

ANNA1686.jpg (173 KB)

ANNA1904.jpg (163 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Հայ եւ բելառուս գործարարները քննարկել են գործակցության հեռանկարները
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ նման ձեւաչափով հանդիպումները կարեւոր...
Ամենաշատ