News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից Հայաստանի հասեցին արված` սպառազինությունների մրցավազք հրահրելու մասին մեղադրանքների հետ չի կարելի համաձայնել:  Այս  մասին NEWS.am-ին ասաց Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի Սեւծովյան- Կասպյան կենտրոնի ղեկավար, փորձագետ Էդուարդ Պոպովը: Նրա խոսքով` հաղթական պատերազմի մասին ռազմատենչ հայտարարություններ արվում են երկու կողմերից էլ, ընդ որում` Ադրբեջանում նման կարծիքներ հնչում են նաեւ պաշտոնատար անձանց կողմից:

«Սակայն առաջին հերթին պաշտոնական Բաքվի հայտարարությունների շնորհիվ է հայտնի, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է ողջ Հայաստանի բյուջեն: Հուսեյնլիի հայտարարությունը կարող է նշանակել Ադրբեջանի աճող ռազմական ծախսերի արդարացում, որն արված է միջազգային լսարանի համար»,- ընդգծեց փորձագետը` ավելացնելով, որ ոչ մի նոր բան  չկար Ադրբեջանի դիվանագետի հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը,  Ադրբեջանի ԱԳՆ անվտանգության կառավարման երկրորդ քարտուղար Էլչին Հուսեյնլիին  հոկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ «Հայաստանն ավելի ինտենսիվ կերպով է սպառազինվում, քան Ադրբեջանը» եւ որ «Երեւանը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ