News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի Հակամարտությունների վերլուծության եւ լուծման դպրոցում կայացել է «Ղարաբաղյան քաղաքական փակուղուց դուրս գալու թեմայով» միջազգային կոնֆերանս` ԱՄՆ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի փորձագետների մասնակցությամբ: Կոնֆերանսի մոդերատորի դերում հանդես է եկել Թոմաս դե Վաալը:

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 40 մասնագետներ, այդ թվում հայտնի ամերիկացի գիտնականներ եւ փորձագետներ: Նրանց թվում են եղել նաեւ «կոնֆլիկտաբանություն» եզրի հեղինակ Ջոն Մաքդոնալդը, Փիթեր Սվիբերգը:

Փորձագետ Արզու Գեյբուլաեւայի խոսքով, համացանցում հայ եւ ադրբեջանցի երիտասարդների վիճաբանությունը հաճախ անցնում է անձնական վիրավորանքների սահմանը, ինչն անթույլատրելի է, քանի որ հենց երիտասարդները պետք է հասնեն հաշտության եւ ապրեն միասին:

Կանադահայ փորձագետ Թամարա Փալոնդյանը նկատել է, որ երկու հակամարտող կողմերի երիտասարդներն իրար հակառակ պատկերացում ունեն հիմնախնդրի ընկալման եւ լուծման ուղիների հարցում: Տարբեր են նաեւ հայրենիքում եւ այլ երկրներում ապրող հայերի ու ադրբեջանցիների պատկերացումները: Հայրենիքում ապրող հայերն ու ադրբեջանցիներն ավելի վատատեսորեն են տրամադրված հակամարտության հանգուցալուծման հեռանկարին: Փալոնդյանը նաեւ հայտարարել է, որ անցկացված հետազոտության արդյունքների համաձայն`հայ տղամարդիկ կողմ են զինուժի հզորացմանն ու հնարավոր պատերազմին նախապատրաստվելուն, իսկ հայ կանայք հոգնել են անվերջ ողբերգություններից եւ չեն ցանկանում պատերազմ: Գիտնականի կարծիքով, հենց երկու ժողովուրդների կանայք պետք է ստիպեն տղամարդկանց դադարեցնել այս հակամարտությունը: Փորձագետը պատմել է մի դեպքի մասին. Լիբերիայում կանայք շրջապատել են հակամարտող կողմերի բանակցությունների շենքը եւ դուրս չեն թողել տղամարդկանց այնքան ժամանակ, մինչեւ նրանք չեն կնքել վերջնական խաղաղության համաձայնագիր, հաղորդում է vestikavkaza.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ