News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Մշակութային ոլորտում Երեւանի եւ իտալական քաղաքների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Ֆլորենցիայի Ռոմուալդո Դել Բիանկա ֆոնդի տնօրեն Պաոլո Դել Բիանկոյի հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Պաոլո Դել Բիանկոն Երեւանի քաղաքապետին ներկայացրել է իր ղեկավարած ֆոնդի գործունեությունը, որը հիմնականում ուղղված է մշակութային երկխոսությունների հաստատմանն ու ընդլայնմանը: Տեղեկացնելով, որ շուտով տեղի է ունենալու նաեւ ֆոնդի համացանցային պորտալի  շնորհանդեսը, Պաոլո Դել Բիանկոն պատրաստակամություն է հայտնել  պորտալի միջոցով ներկայացնել Երեւանը`  որպես մշակութային եւ զբոսաշրջային գրավիչ միջավայր, այցելուներին ներկայացնելով ոչ միայն հայկական մշակույթը, այլեւ տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են նաեւ ներդրումային հետաքրքրություն ներկայացնել:

Կարեն Կարապետյան իր հերթին նշել է , որ բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել իտալական քաղաքների հետ կապերն ամրապնդելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ  ֆոնդը եւս մեկ  հրապարակ կլինի Երեւանը միջազգային հանրությանը  ներկայացնելու համար:

Հանդիպմանը ներկա Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկատինին նույնպես կարեւորել է քաղաքների միջեւ մշակութային երկխոսության անհրաժեշտությունը եւ  նշել, որ ֆոնդն իր ուրույն դերակատարությունը կունենա  եւ կօգնի զարգացնելու երկկողմ կապերը` նպաստելով , որ Հայաստանը ճանաչում ունենա տարբեր ասպարեզներում:

Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` երկկողմ աշխատանքային խումբը կքննարկի եւ գործակցության կոնկրետ առաջարկություն կներկայացնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ