News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ալկոհոլային խմիչքների մշտադիտարկման ժամանակ ալկոհոլային խմիչքների որակը չի ստուգվում, այսօր` հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը:

Նա նման գործելաոճը պայմանավորեց նրանով, որ ծառայությունը ալկոհոլային թունավորումների մասին բուժհիմնարկներից որեւէ ահազանգ չի ստանում: Լրագրողների այն դիտարկմանը, որ նման թունավորումների մասին կարելի է տեղեկանալ լրատվամիջոցներից, Ա. Վարժապետյանը ասաց միայն, որ շատ «զգայուն են» նման դեպքերի նկատմամբ:

Նշենք նաեւ, որ ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանում վերջին շրջանում լայն թափ է հավաքում ռուսական կամ ուկրաինական օղիների կեղծումը էժան, անորակ ու առողջության համար վտանգավոր օղիների միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ