News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ստիպված է որոշակի գործողություններ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, թեկուզեւ ձեւական: Այդ մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության Ռուսաստանի եւ ԱՊՀ հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը` ավելացնելով, թե հակառակ դեպքում Մոսկվան հետ կմնա մյուս շահագրգիռ խաղացողներից:

Ալեքսանդր Ռարի կարծիքով, Պուտինի վերադարձը Կրեմլ կարող է փոխել Ռուսաստանի քաղաքական վեկտորն այս հարցում: «Կովկասում ձեւավորվել է երկակի իրավիճակ. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, սակայն Մոսկվան միաժամանակ սերտ տնտեսական կապեր ունի Ադրբեջանի հետ: Արեւմուտքը մշտապես պնդելու է հակամարտության հանգուցալուծման անհրաժեշտությունը, սակայն այսօր Ռուսաստանի շահերից է բխում առկախված վիճակը: Դա արդիական է հատկապես այսօր, երբ սեղանին դրված են բազմաթիվ հարցեր` նույն Nabucco-ն», - նշեց Ռարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ