News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Յունիբանկը բարձրացրել է ԱՄՆ դոլարով “Տոնական-10” ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%, դրանով ապահովելով բանկի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ մշակված ավանդի բարձր եկամտաբերությունը: Այդ մասին տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությոնից: ՀՀ դրամով գումարը ավանդադրելու դեպքում տոկոսադրույքը մնացել է անփոփոխ` 12.5%:

Ֆիզիկական անձանց համար նախատեսված «Տոնական-10» ավանդը ներկայումս հանդիսանում է բանկի ամենապահանջված ավանդներից մեկը: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 400 հազար  դրամ կամ 1 000 դոլար, ժամկետը` 181-ից  մինչև 365 օր: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ եւ օվերդրաֆտի /վարկային միջոցների / ստացման հնարավորություն` ավանդի գումարի 90 տոկոսի չափով: «Տոնական-10» ավանդի ընդունման վերջնաժամկետն է 2011թ.-ի դեկտեմբերի 31-ը: 

«Տոնական-10» ավանդի առանձնահատկությունը բարձր եկամտաբերությունն է: Յունիբանկը  ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով պահպանում է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում», -ասել է Յունիբանկի ֆինանսական տնօրեն Դիանա Ջեյրանյանը: 

Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 01.10.11թ. դրությամբ կազմել են 48 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  20.6%-ով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ