News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Համաշխարհային բանկի հոկտեմբերի 20-ին հրապարակած «Գործարարությամբ զբաղվելը 2012. գործարարությունն ավելի թափանցիկ աշխարհում» զեկույցի տվյալներով, 2010 թվականի հունիսից մինչեւ 2011 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանն իրականացրել է կանոնակարգման եւ ինստիտուցիոնալ դաշտի հինգ բարեփոխում` ամենաշատը տարածաշրջանում եւ աշխարհում:

Հայաստանը բարելավել է իր վարկանիշը 6 կետով` զբաղեցնելով 55-րդ տեղը:

Հայաստանն էականորեն բարելավել է իր դիրքը հետեւյալ հինգ ոլորտում` ընկերության հիմնում, շինարարական թույլտվությունների ստացում, վարկերի ստացում, հարկերի վճարում, ձեռնարկության փակում (լուծարում):

ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը` Ղազախստանից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ