News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակած Doing Business 2012 զեկույցի համաձայն` Հայաստանը 6 կետով բարելավել է իր ցուցանիշը եւ աշխարհի 183 պետությունների շարքում զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը:  Doing Business 2012 զեկույցը գնահատել է 2010թ. հունիս-2011թ. մայիս ընկած ժամանակահատվածում պետությունների կողմից իրականացված բարեփոխումները, որոնք դյուրացնում են տվյալ երկրներում գործարարությամբ զբաղվելը:

Նախորդ զեկույցում` Doing Business 2011, Հայաստանը 61-րդ տեղում էր:

Զեկույցում, մասնավորապես, ասվում է. «2010/2011թթ.  բիզնեսի  վարման համար բարենպաստ պայմաններ ամենաշատն ապահովված տնտեսություններն են Մարոկկոն, Մոլդովան, Մակեդոնիան, Սան Տոմեն եւ Պրինսիպին, Լատվիան, Կաբո Վերդեն, Սյերա Լոենեն, Բուրունդին, Սողոմոնյան կղզիները, Կորեան, Հայաստանը եւ Կոլումբիան: Իսկ բարելավվում արձանագրվել է «Doing Business»-ի կողմից գնահատվող  3 կամ ավելի ոլորտներում»:

Վերլուծաբանները բացատրում են, թե ինչ մեթոդաբանություն է կիրառվում գնահատման համար.

«Առաջին հերթին ընտրվում են այն տնտեսությունները, որոնք 2010/2011թթ. իրականացրել են նորմատիվ-իրավական բարեփոխումենր`  ուղղված վարկանիշում ընդգրկված  10 թեմաներից  երեք կամ ավելի ոլոտներում բիզնեսի վարման պայմանների բարելավմանը: Այդ կատեգորիային համապատասխանում է  երեսուն երկիր: Երկրորդն այն է, որ «Doing Business»-ը  դասակարգումը կատարում է` հաշվի առնելով նախորդ տարվա ցուցանիշների համեմատությունը»:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը բարեփոխումենր է իրականացրել հետեւյալ ոլորտներում.

✔ Ձեռնարկությունների ստեղծում

Հայաստանը բիզնեսի  սկսումն ավելի դյուրին է դարձրել` միասնական պատուհանի սկզբունքի ներդրմամբ,  որը միավորել է  մի շարք ընթացակարգեր

✔Շինարարության թույլտվության ստացում

Հայաստանը դյուրացրել է շինարարության ոլորտում թույլտվության տրամադրման գործընթացը`  ոչ մեծ նախագծերի համար վերացնելով  էկոլոգիական փորձաքննության մասին պահանջը

✔ Վարկերի ստացում

Հայաստանը բարելավել է  իր վարկային տեղեկատվական համակարգւ`  կոմունալ ձեռնարկություններից տեղեկությունների հավաքագրման եւ տարածման պահանջի ներդրմամբ

✔ Հարկում

Հայաստանը  ձեռնարկությունների համար հարկային օրենսդրության պահպանումը  հեշտացրել է  սոցիալական ապահովագրության  վճարումների քանակի կրճատման, ինչպես նաեւ հայտերի ներկայացման  ու հիմական  հարակտեսակների վճարման էլեկտրոնային կարգ ներդնելու միջոցով:

✔ Ձեռնարկությունենրի լիկվիդացում

Հայաստանը օրենսդրական փոփոխություններ է կատարել  սնանկության մասին օրենքում` մի շարք ուղղություններով բարելավելով այն:

Վերլուծության մեջ  յուրաքնաչյուր  ոլորտի մասով Հայաստանի վերաբերյալ կոնկրետ տվյալներ են ներկայացվում.

✔ Ձեռնարկությունների  ստեղծում(տեղ) 10

Ընթացակարգեր (քանակ) 3

Ժամկետ (օրով) 8

Արժեք (% բնակչության մեկ շնչին ընկնող եկումտից) 2,9

Նվազագույն կապիտալ (% բնակչության մեկ շնչին ընկնող եկամտից) 0,0

✔Շինարարության թույլտվության ստացում (տեղ) 57

Ընթացակարգեր (քանակ) 18

Ժամկետ(օրով) 79

Արժեք (% բնակչության մեկ շնչին ընկնող եկամտից) 57,1

Էլեկտրաէներգիայի ստացում (տեղ) 150

Ընթացակարգեր(քանակ) 6

Ժամկետ (օրով) 242

Արժեքը (% բնակչության մեկ շնչին ընկնող եկամտից)  257,8

Սեփականության գրանցում (տեղ) 5

Ընթացակարգեր(քանակ) 3

Ժամկետ (օրով) 257,8

Արժեքը (% բնակչության մեկ շնչին ընկնող եկամտից) 0,3

✔ Վարկի ստացում (տեղ) 40

Իրավաբանական իրավունքների  գործունեության ինդեքս (0-10) 6

Վարկային տեղեկատվության խորության ինդեքս (0-6) 6

Պետական վարկային ռեեստրի ընդգրկում (չափահաս բանակչության%) 23,7

Վարկային տեղեկատվության մասնավոր բյուրոյի ընդգրկում ( չափահաս բանակչության%) 46,6

Շահերի պաշտպանություն (տեղ) 97

Տեղեկատվության բացահայտման ինդեքս (0-10) 5

Տնօրենների պատասխանատվության ինդեքս (0-10) 2

Բաժնետերերի կողմից ընկերության ղեկավարների դատական հետապնդման  բարենպաստ պայմանների ինդեքս (0-10) 8

Ներդրողների շահերի եւ իրավունքների պաշտպանության մակարդակի ինդեքս (0-10) 5.0

✔ Հարկում (տեղ) 153

Վճարում (տարեկան քանակը) 34

Ժամկետ( տարեկան ժամերի քանակը) 500

Ընդհանուր հարկային դրույքաչափ ( եկամտի%) 40,9

✔ Միջազգային առեւտուր (տեղ) 104

Արտահանման համար փաստաթղթեր(քանակ) 5

Արտահանման  համար ժամանակ (օրով) 13

Արտահանման արժեք (կոնտեյների համար` դոլարով) 1815

Ներմուծման համար փաստաթղթեր (քանակ) 8

Ներմուծման համար ժամանակ (օրով) 18

Ներմուծման արժեք (կոնտեյների համար` դոլարով)  2195

✔ Պայմանագրերի իրականացման ապահովում (տեղ) 91

Ընթացակարգեր(քանակ) 49

Ժամկետ (օրով) 440

Ծախսեր ( հայցի գումարի %) 19,0

✔ Ձեռնարկությունենրի լիկվիդացում (տեղ) 62

Ժամկետ(տարեկան) 1,9

Ծախսեր( գույքի %) 4

Տույժերի գործակից (դոլարի սենթով) 40,3

Զեկույցում ներկայացվում են նաեւ գնահատկաններ եւ տվյալներ Հայաստանում աշխատուժի վարձակալության եւ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ.

Վարձակալման դժվարության ինդեքս Արգելվա՞ծ է ֆիքսված ժամկետով պայմանագիր կնքել մշտական առաջադրանքների  կատարման համար  Այո

Ֆիքսված ժամկետներով պայմանագրերի  առավելագույն հանարգումարային տեւողությունը  Սահմանփակումներ չկան

19-ամյա աշխատողի կամ աշակերտի համար նվազագույն աշխատավարձ(ամսական` դոլարով) 88,1

Աշխատանքային ժամանակի  ոչ ճկունության ինդեքս  Թույլատրվա՞ծ է  50-ժամյա աշխատանքյաին շաբաթ Այո

Շաբաթվա մեջ առավելագույն աշխատանքային օրեր  6

Գիշերային ժամերին աշխատանքի համար հավելավճար (ժամավճարի % ) 30

Հանգստյան օրերին կատարված աշխատանքի համար հավելավճար (ժամավճարի% ) 100

Գոյություն ունի՞ գիշերային ժամերին որոշակի աշխատանքի  սահմանափակում Ոչ

Գոյությո՞ւն ունի աշխատանքի  որոշակի սահմանափակում շաբաթական հանգստյան օրերին   Ոչ

Տարեկան վճարվող արձակուրդ (աշխատանքային օրեր) 20,0

Կադրերի կրճատման դժվարության ինդեքս Օրենքով թույլատրվո՞ւմ է աշխատուժի ավելցուկը համարել աշխատակիցներին ազատելու հիմք Այո

Պարտավո՞ր է  գործատուն իրազեկել երրորդ կողմի` 1 ավելորդ աշխատողի ազատելու մասին Ոչ

Պարտավո՞ր է գործատուն թույլտվություն ստանալ երրորդ կողմից 1 ավելորդ աշխատողի ազատելու համար Ոչ

Թույլատրվո՞ւմ է այլ աշխատանքի անցնելը կամ վերապատրաստումը Այո

Գործո՞ւմ է  հաջորդականության կանոնը  հաստքիների կրճատման դեպքում Ոչ

Գործո՞ւմ է հաջորդականության կանոնը  ազատվելուց հետո կրկին աշխատանքի անցնելու դեպքում Ոչ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ