News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եթե Մադրիդյան սկզբունքները պաշտոնապես ճանաչվեն ուժը կորցրած, ապա առաջարկությունների հաջորդ փաթեթը պետք է նախատեսի Ղարաբաղի անմիջական մասնակցություն բանակցություններին: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը:

«Անհստակությունն այն է, որ մենք դեռ չգիտենք` Մադրիդյան սկզբունքները շարունակում են մնալ օրակարգում, թե պրակտիկայում նրանք արդեն մահացած են: Եթե դա այդպես է, եւ եթե նրանց «մահը» գրանցվի, ապա հաջորդ  փաթեթը պետք է նախատեսի Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցություններ: Մեզ համար դա կարող է շատ էական լինել, քանի որ այդ դեպքում ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր կլինի դիտարկել քաղաքական հարթությունից դուրս: Ադրբեջանի մերժումը բանկցություններ վարել Ղարաբաղի հետ պայմանավորված է քաղաքական պատճառներով եւ ԼՂՀ-ի կարգավիճակը պետության մակարդակի չբարձրացնելու ցանկությամբ: Դրա հետ մեկտեղ, հակամարտության հայկական երկու կողմերը միակ հնարավոր ձեւաչափ են համարում Ղարաբաղի մասնակցությունը, քանի որ ցանկացած որոշում, որն ընդունվի առանց ղարաբաղյան կողմի ստորագրության եւ առավել եւս առանց ստորագրության, չի կարող իրագործվել»,- նշել է քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ