News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող Doing Business 2012 զեկույցի մեթոդոլոգիայում կատարվել է նորամուծություն` հաշվառվում է նոր գործակից` էլեկտրականության ստացում: Այդ մասին լրագրողներին տեղեկացրեղ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջի տեղակալ Կարինե Մինասյանը:

Գործակիցը ցույց է տալիս, թե գործարարները ինչքան ժամանակում եւ ինչ ծախսերով կարող են միանալ էլեկտրացանցին: Ցավոք`Հայաստանի դիրքն այս առումով  Doing Business 2012-ում բավական ցածր է` 150-րդ տեղ 180 երկրների շարքում:

Կ. Մինասյանն այդ իրավիճակը մասամբ պարզաբանեց նրանով, որ զեկույցը հաշվի է առել մինչեւ 2011 թ. մայիսի դրությամբ իրավիճակը, այնինչ մայիսի վերջին իրականացվել են կարեւոր փոփոխություններ: Այսպես` կառավարության մայիսի 28-ի որոշմամբ` էլեկտրաանցերին միացման ժամկետը 9 ամսից կրճատվել է մինչեւ 90 օր, ինչը հաջորդ զեկույցում էապես կբարելավի մեր ցուցանիշը: Էժանացվել է նաեւ միացման գինը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ