News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Եվրոպական ինտեգրացիա» հասրակական կազմակերպությունը  Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությոմբ սկսում է «Միասին» նախագծի իրականացումը:

Ինն ամսվա ընթացքում Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանից բանաստեղծներ, կոմպոզիտորներ, դիզայներներ լուսանկարիչներ, PR մենեջերներ միասնաբար կստեղծեն երգ, տեսահոլովակ եւ խորհրդանիշ, որի հիմնական շարժառիթը լինելու է մեկ բառ` «խաղաղություն»:

Նախագծի իրականացման առաջին փուլի շրջանակում «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպությունը հայտարարել է  «Խաղաղություն» թեմայով լավագույն երաժշտության եւ տեքստի մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 40 տարեկան անձինք, ովքեր վերջին երեք տարիներին աչքի են ընկել ստեղծագործական ակտիվությամբ: Հեղինակների համար ռուսերենի իմացությունը պարտադիր է: Նախագծի արդյունքը լինելու է ընդհանուր երգը` հորինված Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի երիտասարդների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ