News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի գործով, ում դիակը գտել էին հոկտեմբերի 16-ին «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում, արդեն կան հարցաքննվածներ: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` հարցաքննվել են գործարարի շրջապատի անձինք, ընկերները եւ այլն, բայց առայժմ կասկածյալներ չկան: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ընթանում է նախաքննություն, շրջանառվում են մի շարք վարկածներ եւ բոլորի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ի դեպ, մամուլում եւս բազմաթիվ վարկածներ են շրջանառվում, օրինակ` սպանություն, անբուժելի հիվանդության պատճառով ինքնասպանություն, երրորդ վարկածի համաձայն էլ նա լուրջ խնդիրներ է ունեցել արտասահմանում եւ այլն: 

Նշենք, որ ոստիկանության Կոտայքի բաժնում  հոկտեմբերի 16-ին, ժամը` 13:15-ի սահմաններում,  անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմքենա, որի մեջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «BMW X-5»-ը, որի վարորդի նստելատեղին հայտնաբերվել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի   դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ