News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունն իր կառավարման ներքո գտնվող Հավասարակշռված և Պահպանողական կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից խոշոր  ներդրում է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության բաժնետոմսերում՝  առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով։

Ընկերության ներդրումը կազմում է տեղաբաշխվող բաժնետոմսերի ընդհանուր ծավալի 20%-ը, որը համարժեք է 1 միլիարդ 648 միլիոն ՀՀ դրամին։

Սա նախադեպ է հայաստանյան կուտակային կենսաթոշակային ֆոնդերի շուրջ տասնամյա գործունեության մեջ, երբ ֆոնդերի միջոցներից ուղղակի ներդրում է կատարվում տնտեսության իրական հատվածում՝ ձեռք բերելով հայկական ընկերության բաժնետոմսեր։  

«Ամունդի-Ակբայի կողմից իրականացրած ներդրումը ոչ միայն մեծացնում է կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների դիվերսիֆիկացիան, այլև հնարավորություն է ընձեռում Հավասարակշռված և Պահպանողական ֆոնդերի շահառուներին դառնալ Տելեկոմ Արմենիա ԲԲ ընկերության անուղղակի բաժնետեր՝ օգտվելով վերջինիս զարգացման հեռանկարներից։ Այս քայլով Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն նպաստում է կապիտալի շուկայի զարգացմանը և կարող է լավ օրինակ հանդիսանալ այլ ընկերությունների համար»,- նշել է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։

Բարձր գնահատելով Ամունդի-Ակբայի ներդրումը հայկական ընկերությունում՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է․ «Ամունդի-Ակբայի այս քայլով ֆոնդի մոտ 400 հազար շահառու անուղղակի կերպով դառնում է մեր ընկերության բաժնետեր։ Նման խոշոր միջազգային ֆինանսական կառույցի ներդրումը ցուցիչ է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղեգծով և մեր երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը մշակված են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը համապատասխան։ Շնորհակալ եմ մեր թիմի հանդեպ ունեցած վստահության համար»։

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն իրականացվելու է մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխողն է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին
Բազմազան, մաքուր բնությունն այն է, ինչ մենք ցանկանում ենք ժառանգել հաջորդ սերունդներին...
Ucom-ի ու TEAM Telecom Armenia-ի 16 կայաններ դեռ գտնվում են խափանված վիճակում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից...
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ
Ընկերությունից հայցում են բաժանորդների ներողամտությունը և վստահեցնում, որ...
  «Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է «OVIO»-ի
Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում և վճարել 14 մլրդ դրամ հարկ...
Ամենաշատ