News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը, հոկտեմբերի 20-ին, հանդիպում է ունեցել Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ռոզի դե Ֆրեյտասի հետ, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության մի շարք հարցեր:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Պալատը մոտակա շրջանում կվերստեղծի 2002-2006 թվականներին գործած Բրազիլիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը, ինչը ավելի կնպաստի հայ-բրազիլական բարեկամական հարաբերությունների խորացմանը: 

Հանդիպմանը մասնակցել է դաշնային պատգամավոր, նախկինում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային խորհրդարանի անդամ, բրազիլական կինոյի աստղ Ստեփան Ներսիսյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ