News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ավելի քան 600 մարդ է ձերբակալվել արգելված FETO կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով, որը տեղական իշխանությունները համարում են ահաբեկչական և մեղադրում 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ-ի ղեկավար Ալի Էրլիքայան։

«77 նահանգներում միաժամանակ իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է 611 կասկածյալ, որոնք կապ ունեն ահաբեկչական «FETO»-ի հետ»,- գրել է նախարարը X (Twitter)-ում։

Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ ահաբեկիչներին ու նրանց աջակիցներին։

2016 թվականի հուլիսի 15-ին մի խումբ զինվորականներ և քաղաքացիական դավադիրներ Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարեցին՝ տապալելու օրինական կառավարությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երկօրյա դիմակայության արդյունքում զոհվել է 252, վիրավորվել՝ 2,2 հազար մարդ։ Թուրքիայի իշխանությունները պետական հեղաշրջումը կազմակերպելու մեջ մեղադրում են «FETO» կազմակերպության առաջնորդ, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով հիմա ապրում է ԱՄՆ-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Թուրքիայում Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալվել է հարյուր մարդ
«Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունում «FETÖ»-ի իմամների դեմ Անկարայի․․․
Ամենաշատ