News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցից հանրապետության 10-12-րդ դասարանցի սովորողների եւ ուսուցիչների 50 հոգանոց խումբը հոկտեմբերի 25-ին՝ ուղեւորվում է Արցախի Վանք գյուղ` «Գանձասար» ճամբար։  NEWS.am-ին կրթահամալիրից հայտնեցին, որ ճամբարի մասնակիցները կրթահամալիրի կողմից կազմակերպվող «Մեդիաօլիմպիադա աշուն 2011»-ի մրցանակակիրներն են, կրթական փոխանակումների ծրագրով Հայաստանի եւ Արցախի գործընկեր դպրոցների սովորողները եւ ուսուցիչները`(75 մասնակիցներ 14 դպրոցներից։ Նրանց փոխանցմամբ` ճամբարը կդառնա Հայաստանում եւ Արցախում մեդիաօլիմպիադայի, մեդիակրթության տարածողը, ստեղծական ուսումնա-հետազոտիական, հայրենագիտական նոր նախագծերի  մշակողը։  Ճամբարում կկազմակերպվի պատանիների ինտելեկտուալ փառատոնի աշնանային մրցափուլը։ Ճամբարականները կլինեն Դրբոնում, Դադիվանքում, Շուշիում, Տիգրանակերտում, Ստեփանակերտում, կստեղծեն տեսանյութեր, ֆիլմեր, հաղորդոմներ։

Մեդիաօլիմպիադայի մրցանակակիր 6-9-րդ դասարանցիները իրենց ուսումնահետազոտական ճամբարը հոկտեմբերի 25-29-ը կանցկացնեն Ստափանավանի «Լոռե» ճամբարում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ