News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչների եւ բարձր դասարանցիների 30 հոգանոց խումբն այսօր` հոկտեմբերի 25-ին, առավոտյան ժամը 9-ին, մեկնել է Վրաստան:

Կրթահամալիրից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 25-29-ին, Թբիլիսիում կրթահամալիրի էկոլոգները միջազգային SPARE (էներգիայի եւ ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր) նորվեգական ծրագրով կրթահամալիրում  իրականացված նախագծերն են ներկայացնելու գործընկեր դպրոցներում, ծանոթանալու են վրացական կողմի փորձին, 2012թ. համատեղ անցկացվելիք էկոտուրի նախագիծն են քննարկելու։ Օտար լեզուների-թարգմանչության, կինոֆոտոգործի խորացված ուսուցման սովորողներն իրենց վրացերենի եւ մշակութային-լրագրողական մասնագիտական փորձառությունն են անցկացնելու:  Կրթահամալիրի ուսուցիչների եւ սովորողների խումբը թբիլիսյան գործընկերներ դպրոցների եւ այլ կազմակերպությունների հետ քննարկելու-ճշգրտելու է Հայաստանի եւ Վրաստանի ԿԳ նախարարությունների հավանությանն արժանացած «Հանրակրթական կամուրջներ» նախագծով 2011-2012 թթ միջոցառումների ծրագիրը:

Այցի փոխադրման ծախսերը հոգացել է միջազգային SPARE ծրագիրը, նախապատրաստական աշխատանքների հետ կապված մյուս ծախսերը հոգացել է կրթահամալիրի աշխատողների արհմիութենական կազմակերպությունը։  Խումբը Վրաստանի կրթության եւ գիտության աշխատողների ազատ արհմիությունների խորհրդի հրավերով գիշերելու է Թբիլիսիի «Ծխնեթի» հանգստյան տանը։

Տպել
Ամենաշատ