News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Մուամար Քադաֆիին ֆիզիկապես ոչնչացնելը  քննարկվել է Սպիտակ տանը հենց նրան գերի վերցնելու նախօրեին: Հոկտեմբերի 19-ին Սպիտակ տանը մեկուկես ժամանոց  քննարկում է կայացել այս նուրբ հարցի շուրջ: Ամերիկացիները խնդիր էին տեսնում գնդապետին դատի տալու հարցում, ուստի նրա սպանությունը դիտարկվող տարբերակներից մեկն էր, հայտնում է «Նյու Յորք Թայմզ»  թերթը:

Ամերիկյան լրատվամիջոցները եզրակացնում են, որ Վաշինգտոնը փաստացի Լիբիայի նոր իշխանություններին հասկացրել է, որ նրանք ազատ են եւ կարող են Քադաֆիի հետ վարվել ինչպես ուզում են:

Բանն այն է, որ եթե որոշվեր Քադաֆիին Լիբիայում դատել, ոչ թե միջազգային դատարանում, տեղի դատարանը դժվար թե կարողանար միջազգային քրեական իրավունքի նորմերին համապատասխան գործել: Իսկ Լիբիային «ուղղորդել» առանց նրա ինքնիշխանության դեմ ոտնձգությունների, հնարավոր չէր թվում, հստակեցվում է հոդվածում:

Սցենարների շարքում նաեւ քննարկվում էր այն հնարավորությունը, որ Քադաֆին ապաստան կստանա երրորդ երկրում, օրինակ` Չադում կամ Հասարակածային Գվինեայում: Ամերիկյան վարչակազմի պաշտոնյաները փորձել են կռահել միջազգային կառույցների արձագանքը եւ հետագա գործողությունները այդ դեպքում:

Ինչ էլ որ լինի, համաշխարհային կառույցները Քադաֆիի մահվան հարցում առանձնակի համառություն չեն դրսեւորում, հայտնում է NEWSru.com-ը:

Քադաֆին սպանվել է հոկտեմբերի 20-ին: Նրա եւ նրա որդի Մութասիմի մարմինները դրվել են համընդհանուր ցուցադրության. Չորս օր շարունակ դրանք պահվել են սառնարանում`լիբիական Միսրաթա քաղաքում: Հոկտեմբերի 25-ին Քադաֆին թաղվել է լիբիական անապատում, գաղտնի վայրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ