News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին տեղեկությունները, ըստ ամենայնի, հաստատվում են: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ մոտ ապագայում տեղափոխվելու է Ռուսաստան: Այնտեղ նրան ռուսաստանյան գազային համակարգում աշխատանքի հրապուրիչ առաջարկ են արել, եւ Կարապետյանը բարձր պաշտոն է զբաղեցնելու «Գազպրոմ» ընկերությունում: Նախքան Երեւանի քաղաքապետ դառնալը Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» կազմում ընդգրկված «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենն էր, եւ լուրջ կապեր ունի Ռուսաստանի բիզնես-շրջանակներում:

Մեր աղբյուրը նշեց, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կարապետյանին կփոխարինի ներկայիս փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս օրվա ընթացքում չէր պատասխանում զանգերին, այնուհետ ընդհանրապես անջատեց հեռախոսը եւ նրանից մեկնաբանություններ ստանալը դարձավ անհնարին:

Կարեն Կարապետյանի հրաժարականի եւ նոր քաղաքապետի նշանակման լուրերը չէին մեկնաբանում նաեւ Երեւանի քաղաքապետարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ