News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Ադրբեջանը մտադիր են նոր գազամուղ կառուցել Թուրքիայի տարածքում, որով հնարավոր կլինի մինչեւ 2025 թվականը Ադրբեջանից Թուրքիա հասցնել 50 մլրդ խմ գազ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը:

Անկարան եւ Բաքուն պայմանավորվել են քննարկել այդ գազամուղի կառուցման հնարավորությունը, ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է SOCAR-ի ղեկավարը, հաղորդում է Trend-ը:

Գազի արդյունահանման մեծացմամբ պայմանավորված խողովակաշարի հզորությունը նույնպես պետք է մեծացնել: Այս նախագիծը կիրականացվի երկու երկրների կողմից, սակայն հնարավոր է նաեւ օտարերկրյա ընկերությունների մասնակցություն, ասել է Աբդուլաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ