News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դեղորայքային թունավորման նախանշաններով, այսօր` հոկտեմբերի 28-ի վաղ առավոտյան, «Արմենիա»’ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 4/2 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ, 24-ամյա Լուսիկ Հակոբյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն օրը սննդային թունավորման նախանշաններով (նախնական տվյալներով տուժածները թունավորվել են պահածոյից) Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Չիվա գյուղի բնակիչներ` 44-ամյա Արիստակես, 19-ամյա Նարինե  Ասատրյանները եւ 36-ամյա Մաքրուհի Պետրոսյանը:

Բացի այդ, քացախաթթվից թունավորումով Ջերմուկ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկի բնակիչ, 63-ամյա Վալիտովա Բիբի-Սարա-Գիլֆանովան: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ