News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ստամբուլ եւ Ուրֆա քաղաքներում թուրքական ոստիկանությունը 24-ժամվա ընթացքում քուրդ գործիչների զանգվածային ձերբակալություններ է սկսել։

Firat գործակալության փոխանցմամբ՝  թուրքական ոստիկանությունը KCK-ի (PKK-ի քաղաքացիական կառույց. Քուրդիստանի հասարակությունների միություն) դեմ գործողությունների շրջանակներում խուզարկություններ է իրականացրել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության գրասենյակներում, քուրդ գործիչների տներում եւ քրդական մշակույթի տներում։

Գործողությունների արդյունքում Ստամբուլում ձերբակալվել է 70 քուրդ գործիչ, իսկ Ուրֆայում՝ 24 գործիչ։

Թուրքիայում ոստիկանությունը վերջին 6 ամսվա մեջ ձերբակալվել են ավելի քան 4500 քրդեր, որոնց մեջ են քաղաքապետեր, լրագրողներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ