News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 28-ին, ընդունել է ՌԴ հասարակական պալատի պատվիրակությանը` ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկիի գլխավորությամբ: ՌԴ Հասարակական պալատի անդամները Հայաստանում են գտնվում ՀՀ Հանրային խորհրդի հրավերով:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ուրախ ենք, որ մեր երկրների հասարակական խորհուրդների միջեւ ձեւավորվում են արդյունավետ փոխհարաբերություններ: Մենք ուշադիր հետեւում ենք այդ գործընթացին, քանի որ այն նոր ինստիտուտ է Հայաստանում եւ աջակցում կայացման գործում»: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման մակարդակով երկխոսությունը կնպաստի երկկողմ գործակցության ու կապերի ամրապնդման ուղղությամբ նոր գաղափարների մշակմանը:

ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկին տեղեկացրել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի համանման կառույցների միջեւ ստորագրվել է համագործակցության եռակողմ համաձայնագիր, որը կարելի է դիտարկել որպես «Քաղաքացիական հասարակության եվրասիական կոնսորցիումի» ստեղծման առաջին քայլ: 

Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ ՌԴ հասարակական պալատի գործընկերների հետ քննարկումների ընթացքում արծարծվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել են երկու երկրներում քաղաքացիական հասարակության ձեւավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում կազմակերպել Հայոց ցեղասպանության թանգարանի 70 նմուշի ցուցադրություն:

Հանդիպման ընթացքում կողմերի միջեւ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն քաղաքացիական հասարակության ձեւավորման հեռանկարների շուրջ: Այս առնչությամբ կառավարության ղեկավարն ասել է, որ քաղաքացիական հասարակության կայացման կարեւոր գործոնը միջին խավի ձեւավորումն է` ի դեմս փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման:

Ամփոփելով վարչապետ Սարգսյանը ողջունել է եռակողմ համաձայնագրի ստորագրումը եւ ընդգծել, որ նման ձեւաչափով գործակցության ծավալումը լավ հնարավորություն է հասարակական խորհուրդների միջեւ փորձի փոխանակման եւ կապերի սերտացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ