News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ձերբակալվել է 14 մարդ, ովքեր 63 հոգուց յուրացրել էին 2 միլիոն թուրքական լիրա (1 միլիոն 150 հազար դոլար), գրում է Qafqazinfo կայքը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:

«Հանցագործ խմբավորման ղեկավար «Նեքո» մականունով հայտնի Նիջաթ Քերիմովը եւ նրան օժանդակող անդամները, վիրուսային ծրագրեր ուղարկելով մարդկանց համակարգիչներին եւ հեռախոսներին, կարողացել են իմանալ նրանց բանկային հաշիվները: Ազգությամբ ադրբեջանցի «Նեքոյի» ղեկավարությամբ գործող հանցավոր խմբավորումը 63 հոգուց յուրացրել էին 2 միլիոն թուրքական լիրա (1 միլիոն 150 հազար դոլար): Ինտերնետ հանցագործությունների եւ համակարգեի մասնաճյուղի ղեկավարության տաս ամիս տեւած հետաքննության արդյունքում հաջողվել է ձերբակալել հանցագործներին»,-գրում է  Qafqazinfo-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ