News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վանում հոտմեբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով վնասվել է նաեւ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը, երկրաշարժի հետեւանքով ճաքել է Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթը: Նշվում է, որ ուսումնասիրություններ են սկսվել` պարզելու Վանում գտնվող մյուս պատմամշակույթային կառույցների վիճակը ճշտելու համար:

Նշենք, որ Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 2005-2007 թվականներին վերանորոգվել է Թուրքիայի կառավարության միջոցներով, որից հետո բացվել է որպես թանգարան: 2010-ին Թուրքիայի մշակույթի նախարարության թույլտությամբ տարին մեկ անգամ իրականացվում է պատարագ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ