News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների նվազում է արձանագրվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:

Համաձայն աղբյուրի` 2011 թ.  9 ամսվա ընթացքում վարչության  եւ ոստիկանության այլ ստորաբաժանումների համատեղ աշխատանքի  արդյունքում  թմրամոլության եւ թմրանյութերի ու հոգեմետ նյութերի  ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում բացահայտվել է 1108 հանցագործություն եւ  վարչական իրավախախատման 185 փաստ (2010թ. նույն ժամնակահատվածի համապատասխանաբար 1152-ի եւ 205-ի դիմաց):

Միաժամանակ`  Հայաստանում թմրանյութերի ապօրինի  շրջանառության հետ կապված հանցավորության ցուցանիշը ԱՊՀ-ում ամենացածրերից մեկն է: Այսպիսով,  2009թ. ցուցանիշներով,  Հայաստանում բռնագրավվել է 56 կգ թմրանյութ,  բացահայտվել է  1238 հանցագործություն, թմրամիջոցների ապօրինի օգտագործման համար հաշվառվել է յուրաքաչյուր 3021-ը: Համեմատության համար, օրինակ, Բելառուսում առգրավվել  է  649կգ թմրանյութ, բացահայտվել է 4522 հանցագործություն,  թմրամիջոցների ապօրինի օգտագործման համար  հաշվառվել է յուրաքաչյուր 804-րդը: Ուկրաինայում այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում են 10 տոննա,  57 624 հանցագործություն եւ յուրաքանչյուր 294-րդը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ