News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Հայաստանի զինծառայողները այսօր` հոկտեմբերի 31-ին, հաջողությամբ ավարտեցին լեռնային տեղանքի պայմաններում մղվող պաշտպանական մարտերի առաջադրանքների մշակման համատեղ ուսումնական վարժանքը: Այս մասին հաղորդում է հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները ներկա պահին «Ալագյազ» հրաձգարանից շարժվում են դեպի մշտական տեղակայման վայր` քաղաք Գյումրի:

Համատեղ զորավարժությունների ընթացքում մշակվել են ռազմական,  ինժեներական հետախուզության  տարրեր, կատարելագործվել են հրետանային, տանկային եւ մոտոհրաձգային ստորաբաժանումների գործողությունները, հակաօդային պաշտպանության միջոցները, ինչպես նաեւ կատարվել են մարտական պաշտպանության առաջադրանքներ:

Ուսումնական կրակոցների ընթացքում ռուսական ստորաբաժանումները ծախսել են մոտ 10 հազ. տարբեր տեսակի ռազմամթերք:

Համատեղ զորավարժություններին, որը մեկնարկել էր հոկտեմբերի 27-ից, ռուսական կողմից մասնակցել են 500-ից ավելի զինծառայողներ եւ մոտ 200 միավոր զենք եւ ռազմական տեխնիկա: Ռազմական ստորաբաժանումների գործողությունները կատարվում էին БМП-2 եւ Т-72Б տանկերի, ինքնագնաց  «Գվոզդիկա» հաուբիցների, ականանետների, հակատանկային կառավարման «Կոնկուրս» հրթիռների, զենիթային ինքնագնաց «Շիլկա» սարքերի օգնությամբ:

Հայաստանի զինված ուժերից ուսումնավարժանքներին մասնակցում  էին առանձին մոտոհրաձգային վաշտի մոտոհրաձգային զորաջոկատը,  հատուկ նշանակության ուժերի եւ ռազմական ավիացիայի միավորումները` շուրջ 300 զինծառայող, կիրառվել է  50 միավոր զենք եւ ռազմական տեխնիկա, ինչպես նաեւ 2 հատ Մի-8  ուղղաթիռ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ