News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքական Zaman-ի այն տեղեկությունը, թե հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը վնասել է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթը, չի համապատասխանում իրականությանը։

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վանից, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին երկրաշարժի հետեւանքով չի վնասվել, ավելին նրա գմբեթին ոչ մի ճաք չկա, ինչպես ներկայացրել էր թուրքական Zaman-ը։

Նշենք, որ NEWS.am-ը ներկայացրել է նաեւ Վանի Վարագավանքի լուսանկարները։ Ցավոք, երկրաշարժի հետեւանքով Վարագավանքից մնացած համալիրի մի հատվածը փլվել է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ