News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցավ առեւտրի, տնտեսական տեխնոլոգիաների, գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը: Համանախագահողներն էին ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը եւ Հնդկաստանի ԱԳՆ Արեւելքի քարտուղար Սանջայ Սինգհը (Sanjay Singh):

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը տեղի է ունեցել նաեւ հայ-հնդկական գործարար համաժողով:

Միջկառավարական նիստի եւ գործարար համաժողովի համատեղ նիստի ժամանակ ՀՀ Արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Հնդկաստանի Առեւտրի եւ արդյունաբերության պալատների դաշնության միջեւ ստորագրվեց համաձայնագիր` Հայ-հնդկական գործարար խորհրդի ստեղծման մասին:

Միջկառավարական հանձնաժողովի նիստը քննարկեց հայ-հնդկական համագործակցության խնդիրների լայն շրջանակ առեւտրի, տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության, տուրիզմի, գիտության եւ տեխնոլոգիաների, մշակույթի եւ կրթության բնագավառներում: Համաձայնություն ձեռք բերվեց համագործակցության հետագա ծրագրերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ