News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վանի երկրաշարժից տուժվածներին օգնելու համար Ստամբուլում կազմակերպված «Ռոքը Վանի համար» բարեգործական համերգից ստացված գումարը կազմել է 500 հազար լիրա (300 հազար ԱՄՆ դոլար)։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Մաչկա Քյուչուքչիֆթչիլիք այգում կազմակերպված բարեգործական  համերգի բացումն իրականացրել է ստամբուլահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինը։  Առավոտյան ժամը 11։00-ից մինչեւ կեսգիշեր տեւած համերգի ժամանակ ելույթ են ունեցել մոտ 40 ռոք խմբեր կամ անհատ կատարողներ։ 

Համերգը ուղիղ եթերում հեռարձակվել է Dream TV-ի կողմից, որի ընթացքում հեռուստադիտողները էկրանին հայտնված հեռախոսահամարին SMS են ուղարկել՝ աջակցելով երկրաշարժից տուժվածներին։

Համերգի կազմակերպիչները համերգից ստացված 500 հազար լիրան փոխանցելու են թուրքական Կարմիր մահիկին՝ Վանում դպրոց կառուցելու համար։  Բարեգործական համերգի եկածները բացի տոմսը գնելուց, իրենց հետ բերել էին տուժածներին ուղարկելու համար անհրաժեշտ պարագաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ