News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, հոկտեմբերի 31-ին, ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեի 37-րդ հանդիպմանը` «ժողովուրդների ինքնորոշման իրավունք» եւ «Ռասիզմի, ռասայական խտրականություն ու անհանդուրժողականության այլ ձեւերի վերացում» դրույթների վերաբերյալ:

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ ոտնձգությունները հանգեցրեցին ավերածությունների, տեղահանումների ու ագրեսիայի, եւ որ այսօր էլ Հայաստանի ու առհասարակ հայերի նկատմամբ ատելություն քարոզելով` Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի:

Դեսպանը, վկայակոչելով ռասիզմի դեմ պայքարի միջազգային ատյանների զեկույցներին, ներկաների ուշադրությունն է հրավիրել Բաքվի կողմից հայատյացությունը որպես պետական քարոզչություն հռչակելու փաստերին: Կարեն Նազարյանը նշել է, որ այդ անընդունելի վարքագիծը քողարկելու համար Ադրբեջանը շարունակում է շրջանառել կեղծիքներ, ստեր պարունակող հայտարարություններ, ելույթներ ու նամակներ, եւ որ ռասայական խտրականության դրսեւորումներն ու ձեւերը վտանգում են վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացը, հետեւաբար նաեւ վնասում ԼՂ կարգավորման բանակցային գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ