News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում նախօրեին ձերբակալված հայտնի լրագրող Շահին Ռզաևը օրեր առաջ ուշագրավ գրառում էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևի՝  «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված պնդումների վերաբերյալ, ըստ էության առաջ քաշելով հայանպաստ թեզ:

Ռզաևն անդրադառնալով Ալիևի՝ լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրած այն մտքին, թե «Ադրբեջանից Ադրբեջան մեկնող քաղաքացիները, տեղափովող բեռներն ու տրանսպորտային միջոցները պետք է անցնեն ազատ՝ առանց որևէ զննման և մաքսային վարչարարության ենթարկվելու», արձագանքել էր.

«Հետաքրքիր է, արդյոք Իրանի տարածքով նույնպե՞ս այսպես է, վստահ եմ, որ ոչ»:

Ադրբեջանցի լրագրողը նկատի ունի Իրանի տարածքով դեպի Նախիջևան Ադրբեջանի քաղաքացիների, ադրբեջանական բեռների ու տրանսպորտային միջոցների նկատմամբ իրանական կողմի իրականացրած մաքսային և անձնագրային հսկողությանը:

Լրագրողի հարցադրումը քննադատության է արժանացել ադրբեջանցի «պատրիոտ» օգտատերերի կողմից: Որոշներն արդարացել են, թե «Հայաստանը Իրան չէ և համեմատելը սխալ է», մյուսները նրան մեղադրել են հայանպաստ թեզեր հնչեցնելու մեջ:

Որոշ ժամանակ առաջ էլ Ռզաևը քննադատության էր արժանացել սոցցանցերում ակտիվորեն տարածվող՝  Երևանը «գրավելու» վերաբերյալ արհեստական բանականության ստեղծած լուսանկարներից մեկը ծաղրելու համար:

Ադրբեջանի իշխանությունները, որոնք չեն թաքցնում Հայաստանի տարածքների նկատմամբ  զավթողական նկրտումները, իսկ Հայաստանի հետ բանակցությունների ողջ տրամաբանությունը կառուցում «միջանցքային» տերմինաբանության շրջանակներում, ուշի ուշով հետևում են երկրի ներսում ձևավորվող տրամադրություններին, իսկ առաջ քաշված կեղծ թեզերին հակադրվողներին՝  չեզոքացնում: Շահին Ռզաևը, չնայած ընդդիմադիր հայացքներին, վերջին տարիներին խուսափել է իշխանություններին ուղիղ քննադատելուց՝ սահմանափակվելով սարկազմիկ գրառումներով և «միամիտ» հարցադրումներով, սակայն չնայած ոչ ընդգծված քննադատությանը, նա ևս հայտնվեց բանտում:

Նշենք, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի, ինչպես նաև Անկարայի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջերս արձագանքելով Ալիևի՝ Հայաստանի տարածքի նկատմամբ «միջանցքային» նկրտումներին, նշել էր. 

«Մենք նույն պայմանով պատրաստ ենք տրամադրել Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ, ինչ պայմանով Իրանն է տրամադրում այդ կապը։ Մենք պատրաստ ենք և՛ երկաթուղային կապ ապահովել, և՛ ճանապարհը տրամադրել»: Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը Ռզաևին դատապարտել է 15 օր վարչական կալանքի՝ իբր վարչական իրավախախտում կատարելու համար։ Ռզաևի համախոհները, սակայն պնդում են, որ լրագրողը ձերբակալվել է ընդդիմադիր հայացքների համար: Նշենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններին ընդառաջ այդ երկրում աճել են լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիրների կալանավորման  դեպքերը, ինչի առնչությամբ նախորդ տարեվերջին հայտարարություն էր տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները երկու օր կտևեն
Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն...
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար․․․
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Ալմաթիի Բարեկամության տանը
Հանդիպումն անցկացվում է ղազախական կողմի առաջարկով...
Բայրամովը վստահ է, որ Ալմաթիի հանդիպումը «կնպաստի գործընթացին», Միրզոյանը նշել է «հանդիպման խորհրդանշական բնույթը»
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ նախարար Դ. Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և ակտիվության համար...
Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը
Դրա մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղարը...
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը
ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ